«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը պատրաստվում է լուծարել «Կոմտեա» ԲԲԸ-ն: Նշենք, որ ընկերությունը զբաղվում է տեսական եւ փորձնական հետազոտություններ կատարելով` աշխատանքներ տանելով ալիքային էներգիայի հեռու տարածությունների վրա սեղմման եւ կոնցետրացային սկզբունքները մշակելու նոր երեւույթի ստեղծման ուղղությամբ:
Ընկերության կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքները պետական ֆինանսավորում չեն ստանում, իսկ նմանատիպ աշխատանքների կատարման այլ պատվերներ պետական եւ մասնավոր հատվածից չկան: Ընկերության կողմից առաջարկներ են ներկայացվել արտասահմանյան կազմակերպությունների, որոնցից նույնպես պատվերներ չեն ստացվել: Ներկայումս ընկերությունում աշխատում են տնօրենն ու գլխավոր հաշվապահը: Եւ որպեսզի ընկերությունը պարտավորություններ չկուտակի, լուծարվում է: Ի դեպ, «Կոմետա»-ի կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը կազմում է 80 տոկոս: