
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են ընթանալ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:
Այս գործողությունների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվեցին դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներ:
Նշենք, որ համապատասխան ընկերության մասնագետների կողմից բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներն իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում և կրում են մշտական բնույթ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին