Դեռևս մայիսի 3-ին ողջ լրատվական և քաղաքական դաշտի թիվ մեկ թեման «Ծառուկյան» դաշինքի` ինքնաբացարկների շուրջ պատմությունն ու դրա դեմ ըմբոստացածներն էին:
Ինչպես հայտնի է` այդ օրը դաշինքի` ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած 23 անձանցի 12-ը դիմել էին ԿԸՀ` դիմումները չեղարկելու պահանջով, որից 8-ը մանդատ ստացավ: Սակայն այդ նիստից արդեն ժամեր անց նոր իրողութուններ ի հայտ եկավ:
Մասնավորապես, նիստից հետո ԿԸՀ էր գնացել և մանդատը վայր դնելու ցանկություն էր հայտնել Հարություն Ղարագյոզյանը: Դրանից հետո մյուս թեկնածուներից մի քանիսը` Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը հայտարարեցին, թե Ծառուկյանի ցանկությամբ դեպքում պատրաստ են վայր դնել մանդատները, իսկ Արարատ Զուրաբյանն էլ արդեն հայտնել է նման որոշման մասին:
Ստացվում է` 8 թեկնածուներից 4-ի ըմբոստությունը մարեց: Դեռևս պարզ չէ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի, Սերգեյ Բագրատյանի և Արթուր Մանուկյանի որոշումները: Նշված բոլոր անձանցից միայն Ծառուկյանն էր երեկ մասնակցում մանդատների հանձնման արարողությանը: Իսկ Խաչիկ Մանուկյանի տան շրջակայքն էլ հսկվում է: Ինչպես հայտնի է` Արթուր Մանուկյանը նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, Սերգեյ Բագրատյանն էլ վաղուց ԲՀԿ-ական է: Թե ինչպես կվարվեն նրանք, ցույց կտա ժամանակը, սակայն պարզ դարձավ մեկ բան. Հայաստանում յուրաքանչյուրի դիմադրությունը կարող է կոտրվել:
Հավելենք, որ արդեն մանդատից հրաժարվելու կայքը հետևյալն է: Իրենք պետք է դիմում ներկայացնեն ԱԺ և եթե 15 օրվա ընթացքում հետ չվերցնեն, ապա դիմումը կհաստատվի: