ՖՈՏՈ. Ովքեր կգան խորհրդարան, եթե մանդատից նոր հրաժարվողներ լինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ապստամբությունը երկար չտևեց: 8 հոգուց 3-ն արդեն հայտարարել են, որ Գագիկ Ծառուկյանի խոսքի դեպքում պատրաստ են մանդատները վայր դնել, իսկ Արարատ Զուրաբյանն արդեն իսկ բարձրաձայնել  է նման որոշման մասին:

Ինչպես հայտնի է, քանի որ նրանք արդեն պատգամավորներ են, ապա մանդատից հրաժարվելու կարգն արդեն այլ է. նրանք պետք է մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնեն արդեն Ազգային ժողով, որն էլ կհաստատվի 15 օրվա ընթացքում: Սակայն այս դեպքում ևս խորհրդարան կգա ցուցակում հաջորդ թեկնածուն:

Փորձենք հասկանալ, թե նման հայտարարություն արած չորս անձանց փոխարեն ովքեր կգան խորհրդարան:

Այսպիսով, թիվ չորս ընտրատարածքում Նապոլեոն Ազիզյանի փոխարեն մանդատ կարող է ստանալ Արայիկ Մաթադյանը: Նշենք, որ Ազիզյանն է վարելու վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը , քանի որ տարիքով ավագն է:

Թիվ 2 ընտրատարածքում Վահան Կարապետյանի փոխարեն մանդատ կստանա Մելիք Սաֆարյանը: Նշենք, որ Կարապետյանը հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է և նախընտրական քարոզչության շրջանում ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանի թիմակիցների հետ միջադեպի կիզակետում էր հատնվել:

Թիվ 3 ընտրատարածքում Հարություն Ղարագյոզյանին հաջորդում է Կարեն Նազարյանը, սակայն նա արդեն ինքնաբացարկի մասին դիմում ունի ներկայացրած և նրանց երկուսի փոխարեն խորհրդարան կգա Հակոբ Նազարյանը:

Արարատ Զուրայանը խորհրդարան էր անցել համամասնական ցուցակով: Նրա` հրաժարվելու դեպքում, մանդատ կստանա Օհանյան Այծեմնիկը:

Եթե մյուս անձինք ևս նման դիմումներ ներկայացնեն, ապա կրկին նոր մանդատ ստացողներ կլինեն:




Լրահոս