Նրանք, ովքեր առողջ ապրելակերպ են վարում, վաղուց տեղյակ են, որ լավ կազմվածք ունենալու համար կարևոր է ոչ միայն ֆիզիկական ակտիվությունը, այլև ճիշտ սննդակարգը:
Ինչպես ազատվել ավելորդ քաշից
Որպեսզի Ձեզ մշտապես լավ մարզավիճակում զգաք, դիետոլոգները խորհուրդ են տալիս հետևել սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի հետևյալ սխեմային:
Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է օգտվեն այս համեղ թեյից: Ներկայացնում ենք համեղ թեյի բաղադրատոմս:
Բաղադրիչներ`
0,5 լիտր ջուր,
1 թեյի գդալ սև չամանի սերմ,
4 հիլ ձավարեղեն
մեխակ
սև պղպեղ
1 սմ կոճապղպեղի արմատ
1/2 թեյի գդալ դարչին
1/2 թեյի գդալ սև թեյ
Սրճաղացում աղացեք հիլը, մեխակն ու սև պղպեղը: Հետո բոլոր բաղադրիչները լցրեք տարայի մեջ և ջուր ավելացրեք: 20 րոպե թողեք այն մարմանդ կրակի վրա:
20 րոպեն լրանալուց հետո հանեք կաթսան և ավելացրեք կոճապղպեղը, սև թեյը և դարչինը: Թողեք թեյը հանգստանա հինգ րոպե:
Այս թեյն անհրաժեշտ է խմել օրական 3 անգամ` ուտելուց հետո: Այն կօգնի ազատվել ոչ միայն ավելորդ կիլոգրամներից, այլև մրսածության նշաններից: Արդեն առաջին օրվանից հետո Դուք կմոռանաք հազի և գրիպի մասին: