ՖՈՏՈ. Ինչպես մեկընդմիշտ ազատվել կնճիռներից և կանխել նորերի առաջացումը. ոսկե կանոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիքի հետ մենք դառնում ենք ավելի խելացի, լավ փորձ ենք ձեռք բերում, որը մեր կյանքը վառ և հագեցած է դարձնում: Իսկ կնճիռները փոքրիկ թերություններ են, որոնց դեմ պայքարելը հեշտ է: Պետք է պարզապես մի քանի գաղտնիք իմանալ:

Բոլոր նրանց համար, ովքեր չեն պատրաստվում ծերանալ մոտակա 10, 20 , 50 տարիների ընթացքում, ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել կնճիռներից և թույլ չտալ դրանց առաջացումը:

Քնելուց առաջ ձեռքերի տակ բարձ դրեք

Այս փոքրիկ հնարքը կօգնի ազատվել կնճիռներից կրծքի հատվածում: Եթե դուք սովորել եք ողջ կյանքը քնել որովայնի վրա, հարմարվելը հեշտ չի լինի: Սակայն արդեն մի քանի շաբաթ անց դուք կզգաք, թե ինչպես է ոչ միայն մաշկի, այլև օրգազնիզմի վիճակը բարելավվում:

Ծնկների տակ ևս բարձ դրեք

Ծնկի տակ բարձ դնելով մենք հեռավորություն ենք ստեղծում ոտքի և մարմնի մակարդակների միջև և այդպիսով նպաստում արյան շրջանառությանը: Այս խորհուրդը կօգնի ազատվել ոչ միայն կնճիռներից, այլև ցավից:

Գլխի տակ սրբիչ դրեք

Քնի ժամանակ գլուխը ևս պետք է հարմար դիրքում գտնվի: Այսպիսի տեսք ունեցող բարձերը շատ օգտակար են:

Ճիշտ ներքնակ ընտրեք

Որքան էլ մեզ դուր է գալիս փափուկ ներքնակի վրա քնելը, սակայն հետազոտությունները վկայում են, որ չոր, սակայն առաձգական ներքնակները օգնում են ճիշտ նյութափոխանակությանը:

Ճիշտ ներքնազգեստ ընտրեք

Այս խորհուրդը կօգնի կանանց դեռևս երկար հիանալ երիտասարդ կազմվածքով: Քչերը գիտեն, որ ներքնազգեստների խանութում կարելի է հանդիպել հատուկ կնճիռների դեմ ներքնազգեստների: Այն նման է մարզանքի ժամանակ կրվող հագուստի:




Լրահոս