
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հաստատվեց միայն վերջին օրերին, քանի որ մարզման ժամանակ ծնկի վնասվածք էր ստացել: