Հայաստանի դատարաններում աննախադեպ վիճակ է ստեղծվել, դատական նիստերը հետաձգվում են ոչ այլ ինչ, քան դահլիճները զբաղված լինելու պատճառով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամի՝ Ռոբերտ Մովսիսյանի գործով դատական նիստը չի կայացել, քանի որ դատարանում ազատ դահլիճ չի եղել:
Հիշեցնեք՝ Ռ. Մովսիսյանը մեղադրվում է դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար վերջինիս հարազատներից գումար վերցնելու մեջ: Սակայն նկատենք, որ այս իրավիճակը նաեւ զարմանալի չէ այն տեսանկյունից, քանի որ զգալի աճել է հանցագործությունների թիվը, ըստ այդմ, նաեւ ավելացել դատարանների ծանրաբեռնվածությունը: