ՀՀԿ-ն ինչպես է անվտանգություն և առաջընթաց ապահովելու. մուրացիկ երեխաների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գնալով ավելանում է մուրացիկ երեխաների թիվը: Միայն անցյալ տարի՝ 2016թ., Հայաստանում հաշվառվել է 13 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս, ընդ որում, 13-ն էլ տղա երեխաներ են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մուրացիկների թիվը Հայաստանում սկսել է ավելանալ 2014 թվականից: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ, 2014 թվականին նրանց թիվը կազմել է 7, 2015-ին` 8: Իսկ ահա 2016-ին ավելացել է 5: Ի դեպ, միայն 7 մուրացիկ հաշվառվել է մայրաքաղաք Երեւանում, իսկ 3-ը` Լոռու, 1-ը` Կոտայքի, 2-ը` Շիրակի մարզերում: Ահա սա էլ ՀՀԿ-ի խոստացած ապահով Հայաստանի իրական պատկերը:

Ու այսքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե նույն ՀՀԿ-ն ինչպես է անվտանգություն եւ առաջընթաց ապահովելու:




Լրահոս