Ռուսաստանի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիան ու Մոնտենեգրոն, ինչպես նաև Նորվեգիան ու Ուկրաինան միացել են ԵՄ-­ի խորհրդի որոշմանը և երկարաձգել Ռուսաստանի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին
հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Մոգերինիի խոսքով՝ ԵՄ­-ն հաշվի է առնում նշված երկրների որոշումն ու ողջունում է այն: Հավելենք, որ մարտի 13-­ին Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով երկարաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ու ուկրաինական ռուսամետ անջատողականների նկատմամբ հաստատված պատժամիջոցները: Ընդհանուր առմամբ  այդ ցանկում ընդգրկվել են 150 ֆիզիկական և 37 իրավաբանական անձինք:




Լրահոս