
Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Շիրազ Սահակյանը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծանր, սակայն ինքնազգացողությունը լավ է:
Հիշեցնենք, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայող Շիրազ Սահակյանը Չորաթան համայնքից է: Նա երկու ուսանող երախա ունի: