Boston Globe-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության օրում եռակի անգամ ավելի շատ է բախվել դատական հայցերի, քան նրա երեք նախորդները միասին վերցրած:
Ըստ այդմ, Թրամփի դեմ ներկայացվել է 134 հայց, այն դեպքում, երբ Բարաք Օբաման նույն ժամանակահատվածում պատասխանողի դերով է հանդես եկել 26 անգամ, Բիլ Քլինթոնը՝ 15, Ջորջ Բուշ-կրտսերը՝ 7։ Թրամփի դեմ հայցերի զգալի մասը ներկայացրել են ԱՄՆ-ում կեցության իրավունք որոնողները:
Պարբերականը հիշեցրել է նաև Մասսաչուսեթսի մի բնակչուհու մասին, ով դատական հայց էր ներկայացրել Թրամփի դեմ այն բանի համար, որ նախագահի գործողությունները «զրկել են իրեն կյանքի ուրախալի զգացողությունից»։