
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդացության դեպքեր, որոնց մոտ կեսը մահացու ելք է ունեցել։ «Ռոսպոտրեբնադզորը»հայտնում է, որ ապրիլի 23-ից մայիսի 4-ը հիվանդացել են Լիբերիայի հանրապետության շրջաններից մեկի 28 մեծահասակ բնակիչներ։
Էբոլա վիրուսի փորձաքննության արդյունքները բացասական են եղել։ Հաղորդվում է 12 զոհի մասին։ Ախտանշանները ներառում են տենդ, սրտխառնոց, փսխում և լուծ։ Ենթադրվում է, որ պատճառ կարող էր դառնալ վարակված մթերքի կամ ջրի օգտագործումը։