Թիվ 10 ընտրատարածքի անակնկալը. ով մանդատ ստացավ` առաջ անցնելով Վարդան Այվազյանին ու Արամ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անգամ խորհրդարան մտնողների թվում է նաև ՀՀԿ-ական Անդրանիկ Հարությունյանը, ով պատգամավորական մանդատը ստացել է վարկանիշային ընտրակարգով` ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելով թիվ 10 ընտրատարածքում:

Կոտայքի մարզում նա ՀՀԿ-ակաների շարքում երկրորդ տեղն էր զբաղեցրել` զիջելով միայն Սամվել Սանամյանին, ով կրկին պաշտոն ստացավ ՊԵԿ-ում: Այս ընտրատարածքում նա ստացել էր 11 հազար 324 ձայն, իսկ Սամվել Սանամյանը` 12 հազար 645 ձայն: Անդրանիկ Հարությունյանին հաջողվել էր առաջ անցնել փորձառու գործիչներ Արամ Հարությունյանից  և Վարդան Այվազյանից:

Չնայած Հարությունյանը մանդատ ստացավ` շնորհիվ Սանամյանի ինքնաբացարկի, սական տարբեր պաշտոններ զբաղեցրած լինելով` զիջեց մյուս թեկնածուին:

Հայտնի է, որ Անդրանիկ Հարությունյանը  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրենն է: Նրա աշխատանքի վայրն արդեն իսկ կարող է ենթադրությունների տեղիք տալ: Ըստ վերջերս տարածված տեղեկությունների` նա համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմներից, ով նաև դերակատարություն է ունեցել նրա արդյունքների վրա:




Լրահոս