Կտրուկ քայլ դեպի ԱԺ. առաջին տիկնոջ հետ մտերմության պտուղները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցածների թվում է նաև Ջեմմա Բաղդասարյանը, ով զբաղեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Նա հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել դեռևս 1982 թվականից` մինչ այդ տարբեր պաշտոններ զբաղեցնելով:

Նա այս ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի 24-րդ հորիզոնականը: Նախկինում բազմիցս էինք գրել, որ այս անցողիկ տեղը նրան տարու հարցում մեծ դերակատարում է ունեցել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում ընկերուհին է Ջեմմա Բաղդասարյանը:

Ջեմմա Բաղադասարյանի` որպես նախարարի տեղակալ ներկայացրած հայտարարագրում գրեթե տվյալներ չկան անշարժ, շարժական գույքի կամ դրամական միջոցների մասին: 2016 թվականի տարեկան հայտարարագրում էլ միայն նշված է, որ նրա տարեկան եկամտի չափը, որը գոյացել է աշխատավարձից, կազմում է 5 մլն դրամից ավել գումար:




Լրահոս