Ինչպես տարբերել կեղծ մարգարիտն իրականից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանացիության և բարձրաճաշակ լինելու նախադրյալներն իր մեջ կրում է մարգարիտը: Բոլորն էլ գիտեն, որ այն լինում է ծովային և գետային: Ինչպես տարբերել, թե որն է իրական: Հաճախ մենք կարող ենք տեսնել կեղծ մարգարիտից պատրաստված զարդ:

Սինթետիկ մարգարիտը մարդու կողմից պատաստվում է հատուկ տեխնոլոգիաների միջոցով: Այն կարող է ունենալ հիանալի հատկություններ և բարձր որակ, սակայն գնելու ժամանակ միշտ ցանկանում ես իմանալ` արդյոք դրանք իրական են, թե ոչ: Ցանկություն կա կրելու շքեղ զարդ, այլ ոչ թե կեղծ:

  1. Ուսումնասիրելով զարդը` ուշադրություն դարձրեք քարերի անցքերին: Կեղծի դեպքում դրանք կլոր և մեծ կլինեն` կլորացված եզրերով: Իրականի դեպքում այն փորված կլինի:
  2. Կոպիտ, ոչ հավասար եզրերը կեղծ մարգարիտի պարզ վկայություն են:
  3. Նայեք դեֆեկտներին. որքան էլ զարմանալի է` իրական մարգարիտը հազվադեպ է իդեալական լինում:
  4. Եվ ամենաճիշտ և միևնույն ժամանակ պարզ միջոցը. վերցրեք մարգարիտը, անցկացրեք ատամների արանքով, եթե այն իրական է, ապա դուք  ճռռոց կլսեք:




Լրահոս