Տավուշի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում 83 տարբեր տեսակների և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:
Տավուշի մարզի դատախազը հանձնարարել է ոստիկանությանը ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել է 4. 170. 000 ՀՀ դրամ սակագնային արժեքով 83 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 14.310.000 ՀՀ դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին: