Վթար Գյումրիում. տուժածների առողջական վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շեդրինի փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում գտնվող խանութի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 35 AX 314 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Գ. Մ.) և «BMW» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդի ինքնությունն անհայտ է) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1998 թ. ծնված Ս. Գ.-ը, 2000 թ. ծնված Է. Ս.-ը և 2000 թ. ծնված Տ. Ս.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին, ուղևոր՝ 1994 թ. ծնված Ա. Ս.-ին: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:




Լրահոս