
Ալյասկայի Կոհո տեղանքից հարավ-արեւմուտքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է ժամը 04:25-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կոհոյից 28 կմ հարավ-արեւմուտք:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ տուժողների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: