
Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլն է անցկացվում։
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար պայքարում են կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը և ազգայնական Մարին Լե Պենը։
Ըստ երկրի ՆԳ նախարարության պաշտոնական տվյալների, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը ժամը 12-ի դրությամբ կազմում է 28,23 տոկոս:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ` տվյալները վկայում են, որ ֆրանսիացիներն երկար տարիներ շարունակ առաջին անգամ երկրորդ փուլում ավելի քիչ են մասնակցություն ցուցաբերել, քան առաջինում՝ երկու շաբաթ առաջ կեսօրին մասնակցությունը կազմում էր 28,54 տոկոս: