
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում:
«Մեզ համար շատ կարևոր էր այսօր հաղթելը: Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակում մեր դիրքը` մեզ անհրաժեշտ են միավորներ: Հույս ունենք այս հաղթանակից հետո լավ ավարտել մրցաշրջանը:
Ինչ վերաբերում է գոլը տոնելուն, ապա դաշտում դա միայն բիզնես է, ոչ մի անձնական բան: Պարզապես ուրախանում եմ խփած գոլին, դա բնական է»,- ասել է նա: