
Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ի նոյեմբերին: Հետագայում, 2002 թ-ի փետրվարին ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, ՀՀ ԱԺ որոշմամբ երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում:
Մայիսի 8-ը կապված է 1992 թ-ի Շուշիի ազատագրման օրվա հետ: Ամեն տարի տարաբնույթ միջոցառումներով ԵԿՄ վարչությունն ավանդաբար նշում է երկրապահի օրը:
Յուրաքանչյուր տարի այդ օրը, կազմակերպվում է ԵԿՄ վարչության որոշմամբ ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի պարգևատրությունը։