Արտակարգ դեպք Երևանում. ՊՆ աշխատակիցներ ծեծի են ենթարկել ճանապարհային ոստիկաններին. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com– ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00 -ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների: Ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են:

Ոստիկաններին ծեծի ենթարկողները ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ են եղել, որոնց մեջ կան նաև սպաներ, դասակի հրամանատար:




Լրահոս