Այսօր` մայիսի 8-ին, մի շարք պաշտոնատար անձինք` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանի և Երկրապահի օրվա առթիվ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին: Նրանք ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: