«Ֆրանսպրես» գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներից ստացված տվյալներին, հայտնում է, որ Փարիզի ոստիկանությունը բերման է ենթարկել «հակակապիտալիստական» ցույցի 141 մասնակիցների:
Նշվում է, որ ցույցը ձախ արմատականների կողմից անցկացվել է մայիսի 7-ի երեկոյան նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո:
Այս պահին անազատության մեջ գտնվողների թիվը հասնում է 9-ի: Փարիզում չարտոնված ցույցին մասնակել են ավելի քան 300 արմատականորեն տրամադրված երիտասարդներ, որոնք սև էին հանգնված: Նրանք բացականչում էին «Ոչ Մակրոնին, ոչ Լը Պենին» կարգախոսը, հրահրում էին ոստիկանության աշխատակիցներին՝ նրանց ուղղությամբ նետելով շշեր ու քարեր: Ցուցարարներին հանդարտեցնելու համար կիրառվել է արցունքաբեր գազ: