Վրաստանի Շիդա Քարթլի շրջանում 32-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր ձեռք բերել-պահելու մեղադրանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:
Մեղադրյալը նախկինում դատվել է ավազակության եւ թմրանյութերի մեղադրանքներով: Նա իրեն մեղավոր է ճանաչել:
Ձերբակալվածի անձնական զննությամբ իրավապահները 11 ամբողջական հաբ եւ թմրամիջոցների 16 կտորտանք են հայտնաբերել: Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված հաբերը պարունակել են 0,1440 գրամ թմրանյութ համարվող բուպրենորֆին: