Բոլորիս համար պարզ է, որ վերջին ամիսներին նոր շարժ է նկատվում ԼՂՀ կարգավորման գործընթացում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով Եվրամիության՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացում մասնակցության մասին:
«Վիեննայի գագաթաժողովը նոր գլուխ բացեց ԼՂՀ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերում, փորձ արվեց գտնել ազնիվ և բազմակողմանի լուծում այս խնդրում: Եվրամիությունն ամբողջովին աջակցում է հիմնախնդրի կարգավորման այս ձևաչափին. գլխավոր դերը Մինսկի խմբի համանախագահներինն է: Եվրամիությունն այս գործընթացում աջակցում է»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Վերջինս անդրադառնալով խորհրդարանակն ընտրություններին` ասաց. «Մենք չափազանց գոհ ենք ընտրությունների արդյունքների տեխնիկական մասից: Այն շատ ավելի լավ անցկացվեց քան մյուս երկրներում: Մեր գումարը տեղին է ծախսվել»:
Իսկ ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի փակման մասին նշեց, որ ԵԱՀԿ գրասենյակի փակումը Հայաստանի համար մեծ կորուստ է:
«Ինչ վերաբերվում է վիզաների ազատականացմանը, ապա պետք է համբերենք: Դա ժամանակ է պահանջում: Այն գնահատականը, որը տվել է Բրյուսելը հուսալի է»,- ընդգծեց նա:
Առավել մանրամասներ ArmLur.am-ի տեսանյութում: