Նորածիններից երրորդի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից արդեն երկուսը խորը անհասության պատճառով մահացել են: Մյուս երեք երեխաների առողջական վիճակի մասին ArmLur.am-ն անձամբ զրուցեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդամացման բաժանմունքի վարիչ Հրանտ Կալենտերյանի հետ` հասկանալու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նորածինների կյանքերը փրկելու համար:

«Մենք մեր ամերիկացի բարեկամների հետ կապի մեջ ենք, անում ենք ինչ-որ հնարավոր է: Այս պահին երկուսի վիճակը համեմատաբար կայուն է, բայց երրորդի վիճակը գնահատվում է չափազանց ծանր: Ամեն վայրկյանը մազից է կախված»,- ասաց նա:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ արտերկրից մասնագետներ Հայաստան չեն հրավիրվելու, քանի որ դրա կարիքը չկա, ամեն պայման ստեղծված է երեխաների համար:

«Սանկտ-Պետերբուրգի նեոնատոլոգներն ու ռեանիմատոլոգները նշել են, որ հայ մասնագետներն ամեն ինչ անում են չափորոշիչներին համապատասխան»,- հայտնեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս