«Ի՞նչ հակասություն պետք է լինի իմ եւ վարչապետի միջև»: Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` անդրադառնալով իր և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև եղած հակասությունների մասին լուրերին:
Դիտարկմանը` սյունեցիների շրջանում կարծիք կա, որ թեկուզ ինքը կոպիտ ու բռի է եղել, բայց օգտակար է եղել բնակչությանը, Խաչատրյանն ասաց. «Դե ժողովուրդ ասել է, էլ ես ի՞նչ ասեմ»:
Խոսելով նոր խորհրդարանի կազմի մասին` Խաչատրյանն ասաց. «Նորմալ է ԱԺ կազմը, հիմա ինչի՞ց եք դժգոհ: Սաղ աշխարհին ապացուցեցինք, որ մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, կարող ենք աշխարհի ամենաարդար, ամենամաքուր ընտրությունները կատարենք, էլի դժգոհ եք: Դժգոհ լինելը ընդդիմության գործն է»: