Հայաստանը չի պատրաստվում իր տարածքում օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ ռուսական նոր ռազմաբազաներ բացել, բայց պատրաստվում է արդիականացնել Գյումրիում տեղակայված ռուսական բազան: Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում:
«Այս պահին Հայաստանում այլ երկրների բազաների բացման մասին քննարկումներ չեն տարվում: Մենք չունենք նաև նման դիմում ռուսական կողմից»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
«Ռուսաստանը մեծապես աջակցում է Հայաստանի զինված ուժերի ուժեղացմանը: Այս պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև գործողությունների համատեղ պլանավորում»,- հավելել է նա: