Ընտրակաշառք չվերցրած մարդկանց Երևանի բյուջեից 15 հազար դրամ կտրամադրենք. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացավ ԵԼՔ դաշինքի հրատապ ասուլիսը «Նախընտրական ծրագրում հատուկ դրույթ ներառելու» թեմայով:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նոր ռազմավարություն են ներդնում, որը բերելու է հաղթանակի:

Իսկ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ` որոշում են կայացրել ավագանում մեծամասնություն ձևավորելուց հետո Երևանի բյուջեում նոր հոդված ավելացնել: Երևանի ավագանու ընտրություններում Ելքի հաղթանակից հետո, եթե դիմում ներկայացնեն քաղաքապետարան և հայտարարեն, որ իրենք չեն վերցրել ընտրակաշառք և ընտրել են դաշինքին, ապա սոցիալական աջակցություն կստանան: Դա օրինական կլինի և Երևան քաղաքի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրված քաղաքացիներին» կետը:




Լրահոս