Beeline-ը շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման առթիվ բոլոր վետերաններին և հայտարարում է տոնական ակցիայի անցկացման մասին: 2017 թ. մայիսի 9-ին 00:00-ից մինչև 23:59-ն ընկած ժամանակահատվածում Beeline–ի ֆիքսված ցանցից դեպի ԼՂՀ, ԱՊՀ երկրներ, ինչպես նաև Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա և Էստոնիա ֆիքսված և բջջային ցանցեր զանգերը կլինեն անվճար։
«Առաջին հերթին կցանկանայի շնորհավորել բոլոր վետերաներին Հաղթանակի օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել, որ ապրում ենք ազատ և խաղաղ երկնքի ներքո: Ավանդույթի համաձայն Beeline-ը պատրաստել է անակնկալ վետերանների և բաժանորդների համար նվիրված այս երկու պատմական մեծ հաղթանակներին`Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման 25-ամյակին: Ակցիան հնարավորություն կտա մեր բաժանորդներին շնորհավորել իրենց հարազատներին, բարեկամներին ու զինակիցներին և կիսվել նրանց հետ տոնական ու հաղթական տրամադրությամբ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Բացի այս ակցիայից, Beeline-ը Հաղթանակի օրվան նվիրված անցկացրեց «Ավելի քան 100 տարի միասին» իմիջային տեսահոլովակի շնորհանդեսը, որը նվիրված է Հայաստանում հեռախոսային կապի ստեղծմանը, բնակիչների կյանքին, երկրի և ընկերության պատմության կարևոր իրադարձություններին:
Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն անցկացրեց իմիջային տեսահոլովակի շնորհանդեսը և նշեց, «100-ից ավելի տարիների ընթացքում մենք զարգացնում ենք Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը. միասին հաղթահարել ենք խոչընդոտներ և հասել բազմաթիվ հաղթանակների։ Մենք հպարտ ենք, որ մեկ դար շարունակ պարգևում ենք մարդկանց շփման հաճույք. միասին կիսում ենք թե՛ ուրախության պահերը և թե՛ տխրության: Մեր կապը՝ ունենալով նաև ռազմավարական կարևոր նշանակություն, անցել է ժամանակի փորձություններով և չի ընդհատվել երկու աշխարհամարտերի և Արցախյան պատերազմի ընթացքում»:
«Ժամանակները փոխվում են, և մեզ հետ միասին փոխվում է կապի տեխնոլոգիաները: Beeline-ը հպարտորեն շարունակում է իր գործունեությունն որպես կապի առաջատար օպերատոր՝ ապահովվելով երկրի համար հուսալի հաղորդակցման միջոցներ, իսկ բնակիչների համար պարզ և հարմար ծառայություններ: Մենք միշտ քայլում ենք ժամանակին ընդառաջ՝ շարունակելով զարգացնել ժամանակակից տեխնոլոգիաները և տրամադրելով կապի արդիական ծառայություններ»,- ամփոփեց Կոմերցիոն տնօրինության ղեկավարը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 8070 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: