ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված «Ես եմ» ծրագրին և կարծիք հայտնեց, թե այն կհաջողի և կընդունվի նաև ուսանողության շրջանում:
«Համաձայն եմ, որ մեր համակարգը պետք է հենվի ընդհանուր սկզբունքների վրա. ճիշտ չէ, երբ ուսանողների մի մասը գնում է բանակ, մյուս մասը մնում է», – նշեց նա:
Անդրադառնալով արդեն ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագրին և իր ապագային` Մկրտչյանը նշեց, թե կարգապահ մարդ է, սակայն դժվարացավ ասել`կմնա պաշտոնին, թե ոչ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան