
Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում երեկ սպանություն է տեղել ունեցել: Համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե նախնախան տեղեկությունների համաձայն, ամուսինը բանալիներով հարվածներ հասցնելով սպանել է իր կնոջը:
Գյուղապետի խոսքով, ամուսինը հոգեկան խնդիրներ ունի, ապրում է Ծովասարում, սակայն ՌԴ քաղաքացի է: Մխիթարյանը հայտնեց, որ ամուսիններն ունեն չափահաս երեխա, իսկ ամուսինն էլ հաշվառված է եղել հոգեբուժարանում: