Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականից Դիլիջան տեղափոխվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավանգ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար։

Կրթությունն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրով։

Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։

Մասնավորապես՝ սաները տեղավորվելու են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։

Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։

Մատուցվելու է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։

Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։

Կրթական պրոցեսը տևելու է երկուշաբթիից-ուրբաթ։ Հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն, կամ մնալ վարժարանում։

Վարժարան ընդունվել ցանկացող պատանիները մայիսի 10-ից հունիսի 10-ը պետք է ներկայացնեն դիմում։ Այն կարելի է ներկայացնել նաև առցանց՝ ներբեռնելով դիմումի օրինակը, լրացնելով այն և ուղարկելով [email protected]  էլեկտրոնային հասցեին։

(ՆԵՐԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԸ)

Քննություններ հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են բժշկական հետազոտություն, որն ԱՆՎՃԱՐ Է։ Բժշկական հետազոտության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելության քննություններին:

Ընդունելության քննությունները հանձնում են մրցութային կարգով, հետևյալ առարկաներից.

  • Ֆիզիկական պատրաստություն
  • Հայոց լեզու
  • Մաթեմատիկա

Քննությունների ավարտին հանձնաժողովը դիմորդի հետ անցկացնում է նաև հարցազրույց։

Քննությունների հանձնման հետ կապված հավելյալ տեղեկություններ (անհրաժեշտ փաստաթղեր, տեղ, ժամ) հայտնում է հանձնաժողովը։




Լրահոս