Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից հետո բոլորի ուշադրությունը սևեռված է Ֆրանսիայի առաջին տիկնոջ վրա, ով իր ամուսնուց` Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնից մեծ է 24 տարով:
Մակրոնի տիկնոջ անունը Բրիջիդ է, նրանք ամուսնացել են 2007 թվականին, իսկ սիրահարվել են միմյանց քսան տարի առաջ: Մակրոն ու Բրիջիդը հանդիպել են, երբ դեռ Ֆրանսիայի ապագա նախագահը սովորում էր քոլեջում. վերջինիս ծնողները նրան տվել էին քաղաքի ամենալավ մասնավոր դպրոցը:
Բրիջիդն այն ժամանակ կրում էր Օզյեր ազգանունը, ամուսնացած էր`երեք երեխաների մայր էր և դասավանդում էր ֆրանսերեն ու գրականություն: Նույնիսկ քոլեջն ավարտելուց հետո Մակրոնը խոստացել էր անպայման ամուսնանալ Բրիջիդի հետ: Վերջինս 2006-ին ամուսնալուծվում է` Մակրոնի հետ ամուսնանալու համար:
Նրանք միասնական որոշել են երբեք երեխաներ չունենալ: Մակրոնի ընկերների խոսքով՝ Բրիջիտն այն քչերից է, ում անխոս վստահում է ու նույնիսկ պատրաստ է նրա հետ կիսել իշխանությունը: