Պրահայի կենտոնում արդեն 19-րդ անգամ երթ է անցկացվում՝ հօգուտ մարիխուաննայի օրինականացման: ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ կադրեր երթից: Մեր թղթակցի փոխանցմամբ` երթին մասնակցել է մոտ 5 հազար մարդ:
Երթի կազմակերպիչների տվյալներով, նրանք պայքարում են կանեփի աճեցման օրինականացման եւ դրանից պատրաստվող դեղամիջոցների բժշկական նպատակով օգտագործման համար: Նման երթ անցկացվել է նաեւ Չեխիայի քաղաքներից մեկում:
Մեր թղթակիցը հայտնում է, որ երթի մասնակիցները իրենց շապիկների վրա կրում են կանեփի տերևներով պատկերներ, և պաստառներ, որոնք պահանջում են օրինականացնել մարիխուաննան:
Հորդորում են անցորդներին գնել 8 եվրո արժողությամբ շապիկները, որոնց վրա մարիխուաննա է պատկերված:
Ավելին, երթի մասնակիցները ընթացքում մարիխուաննա էին ծխում, իսկ նրանց ուղեկցող ոստիկաններն անգամ չէին փորձում խոչընդոտել: Նրանք հանգիստ ուղեկցում էին ակցիայի մասնակիցներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: