ՖՈՏՈ. Առողջական խնդիրներ, որոնց մասին կարող է պատմել լեզվի գույնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեզուն կարող է պատմել օրգանիզմի վիճակի մասին: Գոյություն ունի օրգանիզմի հիվանդությունների ախտորոշման տեսակ, որը կարելի է իմանալ լեզվի միջոցով: Այն կախված է լեզվի ձևից, չափսից, գույնի աստիճանից:

Լեզուն նայել ավելի ճիշտ է առավոտյան մինչ ատամները լվանալը` բնական լույսի տակ: Կարիք չկա լարել լեզուն. այն փոխում է պատկերը: Լեզվի գույնը կարող է փոխվել սննդի, խմիչքների, թմրամիջոցների կամ ծխելու ազդեցությամբ և հետևանքով: Այդ պատճառով ճիշտ պատկեր ստանալու համար նայեք լեզուն ցանկացած ազդեցությունից մեկ ժամ հետո:

Լեզվի գույնը

Բաց վարդագույնը խոսում է առողջ օրգանիզմի մասին:

Կարմիր-ինֆեկցիոն հիվանդություններ

Վառ կարմիր-սրտի աշխատանքի խանգարում, արյան հիվանդություններ

Դեղին- այս դեպքում խնդիրներ կան լյարդի և ստամոքսի հետ:

Յասամանագույն-սրտի և թոքերի հիվանդություններ

Կապույտ-երիկամների խնդիրներ

Սփրթնած-ոչ բավարար սնունդ

Սպիտակ-սնկային ինֆեկցիա, գրիպ

Մոխրագույն-աղեստամոքսային համակարգի խանգարում

Լեզվի փառի գույնը

Լեզվի փառի գույնը կարող է տարբերեվել լեզվի գույնից:

Բարակ սպիտակ փառը , որը հեշտությամբ մաքրվում է, համարվում է նորմա:

Հաստ սպիտակ փառ-ինտոսիկացիա, ինֆեկցիոն հիվանդություններ

Շագանակագույն փառ-թոքերի հետ խնդիրներ

Դեղին փառ-մարսողական օրգանների աշխատանքի խանգարում

Մոխրագույն փառ-գաստրիտ

Սակայն պետք է հիշել, որ տեսողական այս մեթոդը հիվանդությունների որոշման, միշտ չէ, որ 100 տոկոսանոց արդյունք է ցույց տալիս: Լեզուն կարող է վնասված լինել սննդից, կարող են բակտերիաներ թափանցել և առաջացնել ժամանակավոր խնդիրներ: Այս դեպքում արդեն չենք կարող խոսել օրգանիզմի վիճակի նախանշանների մասին: Ամեն դեպքում հիշեք մեկ բան ևս. պետք չէ ինքնաբուժմամբ զբաղվել, դիմեք մասնագետի:




Լրահոս