Մեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ այցելել է արագ սննդի կետ: Ինչ-որ մեկի համար այն անգամ ամենորյա արարողակարգ է: Ամեն դեպքում բոլորի համար օգտակար կլինի իմանալ այն մասին, թե ինչ են թաքցնում մեզնից արագ սնունդ արտադրողները:
Մենք առանձնացրել ենք 12 անսպասելի փաստեր, որոնք կստիպեն ձեզ երկար մտածել նախքան գնել այդ ուտելիքը:
1. Սա չիզբուրգե՞ր է, թե՞ համբուրգեր:
Եթե վերցնել այս արագ սննդի տեսակի մեծ մասը մի սկուտեղի վրա և ուտել այն փակ աչքերով, կթվա, թե դրանք բոլորը մի համի են:
Այս մթերքի արտադրողները գիտեն, որ մեկին աղի է դուր գալիս, մյուսներին` քաղցր, երրորդներին` կծու: Նրանք ուտելիքը դարձրել են քիչ թե շատ նեյտրալ, որպեսզի կարողանան գոհացնել բոլորին:
2. Բուրգերները վայրկենապես են պատրաստվում:
Հասարակ բուրգերները պատրաստվում են 30 վայրկյանում: Այս արագությամբ պատրաստել հնարավոր է միայն մսի սառեցման պարագայում: Հետո դրանք մատուցում են սպառողին թարմ մսի անվան տակ:
3. Արագ ուտես, արագ կգնես հավելյալը:
Արագ սննդի կետ բացելիս սեփականատերերն առաջնորդվում են որքան հնարավոր է շատ սկզբունքով: Սնունդը, որը վաճառվում է այդ կետերում չի պահանջում մանրակրկիտ ուսումնասիրություն, ջանքերի գործադրում. ընդամենը 12-15 ծամող շարժում: Որքան քիչ ենք ծամում, այնքան քիչ ենք հագենում:
4. Ախորժակ բացող գույներ:
Ինտերիերի ձևավորման համար արտադրողներն ընտրում են կարմիր և դեղին գույները: Կարծիք կա, որ դրանք ազդում են մարդու ենթագիտակցության վրա և մարդը միանգամից ցանկություն է ունենում ուտելու: Կա անգամ «տոմատի մածուկի և պղպեղի» թեորիա, որը բացատրում է այս ֆենոմենը:
5. Կարևորն այն է, որ այցելուն հնարավորինս շատ գնի:
արագ սննդի համար երբեք չեն օգտագործում «չէ» մասնիկը այցելուին սպասարկելիս: Տեսակետներից մեկի համաձայն էլ` մարդիկ դժվարանում են հրաժարվել դրանից:
6. Միջինը` մեծ, մեծը` հսկայական:
Որպեսզի այցելուներն ավելի շատ վերցնեն, արագ սննունդ արտադրողները ավելի մեծ չափսերով են սկսում արտադրել: Սովորաբար մարդիկ վերցնում են միջին չափսերինը, որն ի սկզբանե արդեն իսկ մեծ է: Ավելի կեղտոտ քայլ է մեծ բաժինների վաճառքը քիչ պարունակությամբ, եթե պատվերի դեպքում Դուք չմանրամասնեք` միջի՞ն, թե՞ փոքր չափսի եք ուզում:
7. Թարմության պատրանք:
Կոտլետների վրա միշտ նկատվում են գրիլի հետքերը, ինչը նրանց ավելի ախորժաբեր են դարձնում: Մինչդեռ, դա դեռևս արտադրամասում է արվում: Կոտլետները պատրաստվում են որքան հնարավոր է արագ, ինչպես նաև ծխի հոտն են տալիս դրան, ինչը ուտելիքին թարմության պատրանք տալն ավարտին է հասցնում:
8. Առողջ-անառողջ ուտելիք:
Արագ սննդի կետերի մեծ մասում ավելացրել են մեծ թվով աղցաններ: Հիանալի գովազդ է` առողջ ապրելակերպի հետևորդների համար: Սակայն այդ աղցանների մեջ կալորիականությունն ավելի մեծ է, քան բուրգերներում: Յուղային սոուսներն անում են իրենց գործը: Ճարպոտ սոուսներն անում են իրենց գործը:
9. Սուրճ, որն աշխուժություն է տալիս:
Արագ սննդի շատ կետերում սուրճը մատակարարում են պլաստմասսե բաժակներով: Տաք հեղուկի հետ թփումից պլաստմասսան առանձնացնում է ստիրոլլը:
10. «Հրաշք» ձվերը:
Ձվի անվան տակ մատուցվող ուտեստը իրականում իր մեջ ձու չի պարունակում: Այն «ձվով խառնուրդ» է:
11. Յուրահատուկ կոլա, որը խանութներում չես գնի:
«Կոլան» և «Ֆանտան» արագ սննդի կետերում լցնովի ըմպելիքի համ ունեն: Գաղտնիքը հենց տեղում պատրաստելու մեջ է: Բաղադրամասը խառնում են ջրի հետ և սարքերի մեջ գազալցնում: Այն մատուցում են որպես թարմության մասնիկ: Սակայն դա արվում է տեղի տնտեսման համար: Թեև շատերին թվում է` այդ կոլան ավելի համեղ է:
12. Աչքերի առաջ ծերացող սնունդ:
Արագ սննդի թարմությունը կորչում է վայրկյանների ընթացքում: Բուրգերը մնում են համեղ 20 րոպեների ընթացքում, ֆրի կարտոֆիլները` մոտ 5 րոպե: Ավելի ուշ դրանք համեղ չեն մնում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում սնունդը մատուցելուն պես չուտել: