Ով է թիվ 7 ընտրատարածքից միակ մանդատը ստացած ՀՀԿ-ականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե ովքեր են վեցերորդ գումարման խորհրդարանի այն պատգամավորները, ովքեր առաջին անգամ մանդատ ստացան: ArmLur.amգրել էր, թե ովքեր են մայիսի 18-ին  խորհրդարան որպես պատգամավոր մտնելու առաջին անգամ: Ներկայացրել էինք նաև, թե ովքեր են ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանն,  Անդրանիկ Հարությունյանն ու Միհրան Հակոբյանը:

Այժմ կներկայացնենք Նաիրի Սահակյանին, ով պատգամավոր է դարձել ՀՀԿ վարկանիշային համակարգով` թիվ 7 ընտրատարածքից: Ինչպես հայտնի է` նա Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է: Հատկապես ընտրություններից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե Նաիրի Սահակյանը պատրաստ է եղել նույնիսկ իր մանդատը վայր դնելու` հանուն եղբոր` կրկին մարզպետ նշանակելու:

Նշենք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են եղել պատգամավորներ Արագած Ախոյանը, Մնացական Մնացականյանը, Բազմասեր Առաքելյանը, գրոստմայստեր Լիլիթ Մկրտչյանն ու Նաիրի Սահակյանը: Այս բոլոր թեկնածուներից ամենաշատ ձայն հենց Սահակյանն էր հավաքել և ստացել այս մարզից միակ անցողիկ մանդատը:




Լրահոս