Անցած տարի գիտնականները հայտնաբերել են գրենլանդական շնաձկան, որի տարիքը հասնում է 400-ի` ողնաշարավորների ռեկորդային ցուցանիշ: Այս փաստին իհարկե կա բացատրություն. շնաձուկն ապրում է օվկիանոսների սառցե ջրերում շատ մեծ խորության վրա, որն էլ դանդաղեցնում է օրգանիզմի նյութափոխանակությունը:
Այս շնաձկների ապրելու միջին տևողությունը կազմում է 300 տարի: Այս ուսումնասիրություններով գիտնականները զբաղվել են ավելի քան 4 դար:
Գրենլանդական շնաձկները լայնորեն տարածված են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում: Նրանց կարելի է հանդիպել և մակերեսում, և 2 հազար մետր խորության վրա: Նրանց միջին երկարությունը 4-5 մետր է, իսկ քաշը կարող է հասնել մինչև 400 կգ:
Այսպիսով իրենց կյանքի տևողությամբ այս շնաձկները զիջում են միայն խեցեմորթ Arctica islandica-ներին, որոնք ապրում են մինչև 507 տարի:
Գրենլանդական այս շնաձկները գիշատիչներ են համարվում: Նրանք սնվում են ձկների տարբեր տեսակներով:
Այս շնաձկները մարդկանց վրա գրեթե չեն հարձակվում. չէ որ նրանք ապրում են սառը ջրերում, որտեղ մարդկանց հանդիպելը գրեթե անհնար է: