
Մայիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։
«Մայիսի 10-ին ծրագրված են Սերգեյ Լավրովի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որոնց ընթացքում պետք է տեսակետներ փոխանակվեն միջազգային առանցքային խնդիրների ու երկկողմանի հարաբերությունների արդիական հարցերի շուրջ»,- հայտնում են ՌԴ-ի ԱԳՆ-ից:
Իսկ Պետդեպարտամենտում է հայտնում են, որ Լավրովն ու Թիլերսոնը քննարկելու են Ուկրաինան, Սիրիան ու երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերը։ «Կողմերը դիտարկելու են Ուկրաինայի արեւելքում բռնության դադարեցման ու մինսկյան համաձայնագրերի հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը»,-հայտնել էն ԱՄՆ Պետդեպարտամենտից։