
Hurriyet Daily News-ը տեղեկացնում է, որ Թուրքիան մտադիր է Իրանի հետ սահմանին պատ կառուցել: Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ թուրք-իրանական սահմանի երկայնքով պատի կառուցումը ծրագրվում է իրականացնել Քուրդիստանի աշխատավորականն կուսակցության (ՔԱԿ) դեմ միջոցների շրջանակում:
«ՔԱԿ-ը Իրանում՝ Թուրքիայի սահմանին մոտ, ճամբարներ ունի: Այդ ճամբարներում հաշվվում են մոտ 800-1000 զինյալներ»,- նշել էէ պաշտոնյան:
Անվտանգության պատը ծրագրվում է կառուցել Թուրքիայի արևելյան Իդըր նահանգի, Ագրայի երկայնքով 70 կմ երկարությամբ: