«Ժամանակ» թերթը գրում է. «Երկարատև խմորումներից հետո Հովիկ Աբրահամյանի երբեմնի հակառակորդ Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո) որոշել է դարձյալ մտնել նախընտրական պրոցեսի մեջ: Մասնավորապես, Ղազարյանի որդիներից մեկը՝ Հակոբ Ղազարյանը, որոշել է առաջադրվել Արտաշատի քաղաքապետի՝ հունիսին կայանալիք ընտրություններում: Ըստ տեղեկությունների՝ նրան աջակցելու է իշխող ՀՀԿ-ն։ Հովհաննես Ղազարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ խոսել ընտրությունների մասին՝ հայտարարելով, որ դեռ ժամանակը չէ:
Նշենք, որ Արտաշատի քաղաքապետի նախորդ ընտրություններում Հովհաննես Ղազարյանը կրկին առաջադրվել էր, սակայն ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ հայտնեց՝ պայքարում միայնակ թողնելով Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, որն էլ դարձավ Արտաշատի քաղաքապետ: Թե այս անգամ ինչպես կվարվեն Ղազարյանները, դեռ հայտնի չէ, սակայն Հովհաննես Ղազարյանը նախօրեին լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ իրենք Աբրահամյանների հետ արդեն բարիշել են, և ամեն ինչ անցյալում է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: