Ջրատարում հայտնաբերվել է արդեն 16 օր կորած քաղաքացու դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի սկզբնամասում գտնվող ջրատարում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել 1948 թ. ծնված Հ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին տեղեկություն էր ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.-ը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք:




Լրահոս