
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը թոռնիկի ուղեկցությամբ ևս այցելեց Հաղթանակ զբոսայգի: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ զբաղվում է բոլոր այն գործերով, որոնք պաշտոնը ունեցած ժամանակ չէր հասցնում` մատնանշելով հարազատների հետ առավել լայն շփումը:
Նա չցանկացավ մեկնաբանություն տալ «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված վիճակի մասին, որի ցուցակով պատգամավոր է դարձել նաև իր որդին: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ բոլորն էլ մանդատ կստանան, կառավարությունը կձևավորվի, երկիրն էլ կզարգանա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: