
Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը շարունակելու է իր աշխատանքը գործադիրում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում: Այսօր ArmLur.am-ը Դավթյանից հետաքրքրվեց՝ դժվա՞ր չի լինի իր համար նման անցումը:
«Աշխատել եմ գործադիրում, այնպես չէ, որ գործադիրի աշխատանքն անծանոթ է: Երբ որ անցնում ես բանակ, պետք է հասկանաս՝ ինչ է ցանկանում հենց սահմանում կանգնած զինվորը: Եթե զինվորի հոգեբանությունը եղել է նաև քոնը, ապա ինչպիսին կլինի անցումը, քո գործողությունները, երևի այդ կապի մեջ պետք է լինեն», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան