Armenian text to speach

ԱԻՆ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Դավիթ Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվելու են կադրային փոփոխությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Դավիթ Տոնոյանը:

«Համակարգում միշտ փոփոխություններ լինելու են դեպի լավը», – նշեց նա։ Անդրադառնալով գազալցակայանների հետ կապված վարչապետի տված հանձնարարականին` նա նշեց, որ մեկ ամսվա ընթացքում կներկայացվեն ստուգումների արդյունքները։

Լրագրողները հետաքրքրվեցին՝  ստուգելո՞ւ են Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները։ «Բոլորի գազալցակայաններն էլ ստուգվելու են՝ կենտրոնացված կարգով։ Խախտումների դեպքում ավելի, քան համոզված եղեք, որ պատասխանատվության կենթարկվեն»։




Լրահոս