Թուրքիայում ԻՊ-ի յոթ զինյալ ազատ է արձակվել դատարանի դահլիճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար դատարանի առաջ կանգնած 7 զինյալներն արդարացվել են ու ազատ  արձակվե: Թուրքական demokrathaber.org կայքը գրում է, որ  Վրաստանի, Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացի հանդիսացող ԻՊ-ականներին ազատ են արձակվել հենց դատարանի դահլիճում:

Ամիր Էլիհօղլուն, Վահիդ Ձիաուդինովը, Ումաար Յուսուֆին, Ահմեդ Ադնանը, Ասլանբեկ Բաշաևը, Օմար Հասանովը, Մաժրբեկ Իմամուրզաևն իրենց մեղքը չեն ընդունել և նշել են, որ 2 տարի առաջ Սիրիա են անցել իրենց թուրքմեն ազգականներին տեսակցելու նպատակով: Թուրքական ընդդիմադիր մամուլը, սակայն, մեղադրյալների ազատ արձակումը համարում է սկանդալային միջադեպ և գործով զբաղվող դատախազներին որակում սուբյեկտիվ:




Լրահոս