
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին հեռախոսազրույց են ունեցել: Նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը:
Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թիլերսոնն ու Չավուշօղլուն բավականին լարված հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Նշվում է նաև, որ կողմերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել Սիրիայի տարածքում գործող քրդական ջոկատների վերաբերյալ: